Հաջորդ մրցաշրջանն ավելի լավը կլինի Լեոյի համար. Ագուերո

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն կարծում է, որ Լեո Մեսսին հաջորդ մրցաշրջանում ավելի լավ հանդես կգա ՊՍԺ-ի կազմում։

«Սա նրա առաջին տարին էր, նա պետք է հարմարվեր նոր առաջնությանը, բայց չնայած դրան, նա շատ լավ մրցաշրջան անցկացրեց:

Չեմպիոնների լիգան մի կողմ թողնելով՝ ՊՍԺ-ն լավ առավելությամբ նվաճեց չեմպիոնությունը։ ՊՍԺ-ն լի է բարձրակարգ խաղացողներով, իսկ Լեոն հաղթող է: Համոզված եմ, որ նրա երկրորդ մրցաշրջանն էլ ավելի լավը կլինի»,- Ագուերոյի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։

34-ամյա Մեսսին Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում 26 խաղում դարձել է 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: