«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն պատրաստ է «Ոսկե գնդակը» փոխանակել ավելի բարձր մրցանակի հետ։
The Daily Telegraph-ին տված հարցազրույցում նրա ամենամեծ երկրպագուներից մեկը՝ Ջեյմի Կարագերը, հարցրել է Մանեին. «Եթե մենք կարողանանք այնպես անել, որ Կարիմ Բենզեման ստանա «Ոսկե գնդակը», իսկ դու՝ Չեմպիոնների լիգայի գավաթը, ի՞նչ կասեք:
«Ես հենց հիմա կսեղմեմ ձեր ձեռքը,- պատասխանել է Մանեն:
Բայց կհավելեմ, որ ավելի լավ կլինի, եթե վերցնեմ և՛ Չեմպիոնների լիգան, և՛ «Ոսկե գնդակը»:
Ավելի վաղ Մանեի` «Լիվերպուլում» թիմակից Մոհամեդ Սալահը հայտարարել էր, որ իրեն համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։