Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը կարծում է, որ Կարիմ Բենզեման կստանա «Ոսկե գնդակը», եթե «Ռեալը» հաղթի Չեմպիոնների լիգան, հայտնում է Marca-ն:
«Բենզեման պարզապես հիանալի է: Ինձ միշտ դուր է եկել Կարիմը որպես խաղացող, բայց նա իսկապես եղել է Կրիշտիանու Ռոնալդուի, Դի Մարիայի, Կակայի կամ Բեյլի ստվերում… Բայց հիմա նա է ստանձնել պատասխանատվությունը։ Մնում է միայն հաղթել Չեմպիոնների լիգան:
Եթե նա այս գավաթը բարձրացնի որպես «Ռեալի» ավագ, ապա, անկասկած, պետք է արժանանա «Ոսկե գնդակին»։
Վինիսիուսն ու Ռոդրիգոն նման առաջընթաց են գրանցել, քանի որ իրենց կողքին է Բենզեման»,- ասել է Կասիլյասը: