Բուֆոնը նշել է Միլանի հաջողության 3 սյուները

Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է «Միլանի» հաջողության երեք սյուները:

«Միլանի» հաջողության երեք ամենակարևոր սյուներն էին Մայք Մենյանը, Տեո Էրնանդեսը, Սանդրո Տոնալին և, երբ նա հասանելի էր` Իբրան»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

«Միլանը» 38 հանդիպումներում վաստակեց 86 միավոր և դարձավ 2021/2022 մրցաշրջանի Իտալիայի Ա Սերիայի հաղթող՝ երկու միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Ինտերից»։

Նշենք, որ «ռոսոներիները» 19-րդ անգամ դարձան Իտալիայի չեմպիոն։

«Միլանը» 2010/2011 մրցաշրջանից հետո առաջին անգամ կարողացավ նվաճել Սկուդետոն: