Վան Դեյկը նշել է Պրեմիեր լիգայի պատմության լավագույն պաշտպանին

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը նշել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն պաշտպաններից հինգին, հայտնում է BT Sport-ը:

«Լիվերպուլի» խաղացողի ընտրությանն են առաջարկվել Թոնի Ադամսը, Սոել Քեմփբելը, Ռիկարդո Կարվալյոն, Ռիո Ֆերդինանդը, Վինսան Կոմպանին, Յապ Ստամը, Սամի Հյուպիան, Ջոն Թերին, անձամբ վան Դեյկը և Նեմանյա Վիդիչը։

Հոլանդացին առաջին տեղում նշել է Ֆերդինանդին, որին հաջորդել են համապատասխանաբար Կոմպանին, Ստամը և Թերին: Լավագույն հնգյակը եզրափակել է Հյուպիան։