Նևիլ. Չեմ կարծում, որ Լիվերպուլը կհաղթի Չեմպիոնների լիգան

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նևիլը չի ​​հավատում, որ «Լիվերպուլը» կկարողանա հաղթել Մադրիդի «Ռեալին» և նվաճել Չեմպիոնների լիգայի յոթերորդ գավաթը։

«Չեմ կարծում, որ «Լիվերպուլը» կհաղթի Չեմպիոնների լիգան: Կարծում եմ՝ նրանց թույլ կողմը կիսապաշտպանությունն է։ Վերջին 15 րոպեներին, որոնցում «Ռեալը» միշտ արդյունավետ է գործում, նրանք հնարավոր է թուլանան, ինչից «Ռեալը» կարող է օգտվել»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ»-«Ռեալ» եզրափակիչը կկայանա այս շաբաթ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։