Սալահ. Իմ մոտիվացիան շատ մեծ է այն բանից հետո, ինչ եղավ 2018-ի եզրափակչում

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը խոսել է Չեմպիոնների լիգայի գալիք եզրափակչի մասին.

«Ես շատ մոտիվացված եմ «Ռեալի» դեմ մեր վերջին եզրափակչում տեղի ունեցածից հետո։Հիշում եմ` ինչպես այն ժամանակ թողեցի խաղադաշտը: Դա իմ կարիերայի ամենավատ պահն էր, հետո սարսափելի զգացողություններ եղան։

Իսկ այս կիրակի օրը տեղի ունեցածից հետո բոլորը մոտիվացված են Չեմպիոնների լիգայում հաղթելու համար»,- Սալահի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլը» կհանդիպի Մադրիդի «Ռեալի» հետ։ Խաղը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 28-ին։