Այդ մարզչի համար ես պատրաստ եմ կյանքս տալ խաղադաշտում. Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ հարաբերությունների մասին։

«Ես շատ կապվեցի նրա հետ, երբ մենք առաջին անգամ խոսեցինք: Երբ այդքան շատ ես սիրում քո մարզչին, դու տալիս ես կյանքդ խաղադաշտում: Հանուն նրա՝ կանեմ հնարավոր ամեն ինչ՝ հաղթելու համար»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Football.London-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է ազատվել 30-ամյա հարձակվողից, իսկ «Չելսին» ավարտելով ակումբը նոր սեփականատերերի կողմից ստանձնելու գործընթացը, պատրաստվում է ակտիվորեն աշխատել ամառային տրանսֆերային շուկայում։

Նեյմարն ու Տուխելը նախկինում միասին աշխատել են, երբ գերմանացի մասնագետը գլխավորում էր ՊՍԺ-ն։