Լապորտա. Նման ֆուտբոլիստները համաձայնվում են ստրկության հանուն փողի

«Բարսելոնայի» նախագահ Ժոնա Լապորտան խոսել է Նեյմարի և ՊՍԺ-ի համակարգի մասին:

-Ինչպիսի՞ն է Նեյմարը Ձեզ համար:

-Նրան չսիրելն անհնար է: Նա բացառիկ ֆուտբոլիստ է:

-ՊՍԺ-ն այս ամառ կարող է նրան վաճառել: Ի՞նչ կասեք:

Նա ՊՍԺ-ի հետ պայմանագիր ունի ևս 4-5 տարով։ ՊՍԺ-ի նման ակումբների հետ պայմանագիր կնքած խաղացողները համաձայնվել են ստրկության հետ: Եվ դա փողի համար։

Եթե ​​հեռացած ֆուտբոլիստները վերադառնան «Բարսա», ապա միայն անվճար: Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման տրանսֆերներ։ Բայց եթե նույնիսկ միջոցներ ունենայինք, մենք դա չէինք անի, այն ռացիոնալ չէ»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում L’Esportiu-ն։