«Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը խոսել է «Ռեալում» իրեն դրսևորելու ցանկության մասին։
31-ամյա բելգիացին վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը։
«Բոլորը գիտեն, որ ես պայմանագիր ունեմ մինչև 2024 թվականը։ Առաջին երեք մրցաշրջանները լավագույնը չէին, բայց ես ուզում եմ և պատրաստ եմ բոլորին ցույց տալ, թե ինչ կարող եմ անել:
«Ռեալում» խաղալը միշտ իմ երազանքն է եղել. Եվ այժմ էլ մնում է այդպես»,- մեջբերում է Ազարի խոսքերը ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ազարն ընդհանուր առմամբ «Ռեալի» կազմում անցկացրել է 66 հանդիպում` դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: