Հիմա այդպիսի փոքրիկ բաների մասին խոսելու պահը չէ. Բենզեմա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պատասխանել է Կիլին Մբապեի` «Ռեալ» ձախողված տրանսֆերի մասին հարցին:

«Ես կասեմ, որ «Ռեալը» պատրաստվում է շաբաթ օրը խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակչում, և հիմա այդպիսի փոքրիկ բաների մասին խոսելու պահը չէ»,- ասել է Բենզեման Movistar-ին տված հարցազրույցում։
Ոչ, ես նախընտրում եմ չխոսել։ Չեմ բարկանում: Ես կենտրոնացած եմ Չեմպիոնների լիգայի եզրափակչի վրա: Ավելի կարևոր է դա անել, քան լսել ոչ կարևոր բաներ»,- հավելել է Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողը:

Մինչ այս կային տեղեկություններ, որ Բենզեման հիասթափված է Մբապեի` Մադրիդ չտեղափոխվելու որոշումից: