Բենզեման նշել է, թե իր խփած գնդակներից որն է եղել ամենագեղեցիկը ՉԼ-ի այս մրցաշրջանում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման նշել է, թե իր խփած գնդակներից որն է եղել ամենագեղեցիկը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում:

Դրանք բոլորն էլ լավն էին ու կարևոր։ Ամենագեղեցիկը, հավանաբար, երրորդ գոլն էր ՊՍԺ-ին կամ 11 մետրանոցը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում։ Բայց պետք է նշել նաև գլխի ճշգրիտ հարվածը «Չելսիի» դարպասին, քանի որ գեղեցիկ կոմբինացիա եղավ այդ ժամանակ»,- ասել է ֆրանսիացի հարձակվողը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին։

Բենզեման մրցաշարի ընթացիկ խաղարկությունում դարձել է 15 գոլի հեղինակ և նրան 2 գնդակ է բաժանում Ռոնալդուի արդյունավետության ռեկորդից: