Դե Բրույնեն պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն հայտարարել է, որ կշարունակի հանդես գալ անգլիական ակումբում։

«Ես այստեղ եմ յոթ տարի, ես սիրում եմ նրանց… Սա իմ թիմն է: Ես այլ ծրագրեր չունեմ։ Կշարունակեմ խաղալ այստեղ։ «Մանչեսթեր Սիթին» իմ թիմն է»,-մեջբերում է բելգիացի ֆուտբոլիստին իր Twitter-ում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անգլիայի առաջնության ավարտված մրցաշրջանում Դե Բրույնեն անցկացրել է 29 հանդիպում, դարձել 15 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ մրցաշրջանի վերջում «Մանչեսթեր Սիթին» դարձավ Անգլիայի չեմպիոն՝ մեկ միավորով առաջ անցնելով «Լիվերպուլից», իսկ ինքը՝ Դե Բրույնեն, ճանաչվեց Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող։