Լուիս Էնրիկեն ասել է, թե ով է արժանի հաղթելու Չեմպիոնների լիգան

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցների մասին.

Մայիսի 28-ին վճռորոշ խաղում «Լիվերպուլը» կհանդիպի Մադրիդի «Ռեալի» հետ։

«Ինչ ընտրություն էլ, որ կատարեմ, այն չի գոհացնի բոլորին, իսկ ես սիրում եմ, երբ բոլորին դուր են գալիս իմ պատասխանները:

Բայց ես նախընտրում եմ արդար լինել: Եթե որևէ մեկն արժանի է Չեմպիոնների լիգայում հաղթելուն, դա «Ռեալն» է»,- «Բարսելոնայի» նախկին մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն: