Վալվերդե. Սալահը անհարգալից վերաբերմունք դրսևորեց Ռեալի նկատմամբ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն արձագանքել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի խոսքերին, ով ավելի վաղ հայտարարել էր, որ կցանկանար Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպել «բլանկոսների» հետ՝ ակնարկելով 2018 թվականին Կիևում կրած պարտության համար ռևանշի հասնելը։

«Իհարկե, յուրաքանչյուրը կարող է ցանկացած բառ ընկալել այնպես, ինչպես ուզում է։ Ես Սալահի հակառակորդն եմ, և, իմ կարծիքով, նա անհարգալից վերաբերմունք դրսևորեց «Ռեալի» և ակումբի տարբերանշանի նկատմամբ։ Այդպես արտահայտվելը ես չեմ ընդունում:

Մենք պարզապես ցանկանում ենք խաղալ եզրափակչում և նվաճել ևս մեկ գավաթ երկրպագուների և ակումբի համար»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Լիվերպուլ»-«Ռեալ» կկայանա մայիսի 28-ին Փարիզում։