Յունայթեդը Պրեմիեր լիգայում 9 տարի անընդմեջ գտնվում է Սիթիի «ստվերում»

«Մանչեսթեր Սիթին» 9-րդ անգամ անընդմեջ Անգլիայի առաջնությունն ավարտեց «Մանչեսթեր Յունայթեդից» բարձր հորիզոնականում։

«Յունայթեդը» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում վեցերորդն է, «Սիթին»՝ առաջինը:

Վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջ է անցել «քաղաքաբնակներից» 2012/13 մրցաշրջանում, երբ թիմերը համապատասխանաբար զբաղեցրել են առաջին և երկրորդ տեղերը։ Այդ ժամանակից ի վեր «կարմիր սատանաները» մշտապես հայտնվել են իրենց մրցակիցներից ցածր դիրքում:

Հատկանշական է, որ այս մրցաշրջանում թիմերի միջև տարբերությունը կազմել է 35 միավոր։ Սա ամենամեծ տարբերությունն է այս ժամանակահատվածի համար։