Մբապեն ժպիտով է լսել ՊՍԺ-ի երկրպագուների վիրավորանքները Ռեալի հասցեին

«Պարի Սեն Ժերմենի» երկրպագուները վիրավորական վանկարկումներ են հնչեցրել Մադրիդի «Ռեալի» հասցեին Փարիզի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի ելույթի ժամանակ, երբ վերջինս հայտարարել է Կիլիան Մբապեի հետ պայմանագրի երկարաձգման մասին:

ՊՍԺ-ի նախագահը լեփ-լեցուն մարզադաշտի դիմաց հայտարարել է Մբապեի հետ համագործակցության երկարաձգման մասին։ Փարիզցիների երկրպագուները սկսել են վիրավորական վանկարկումներ հնչեցնել Մադրիդի «Ռեալի» հասցեն, որը պարտվեց ՊՍԺ-ին, Կիլիանի հետ պայմանագիր կնքելու պայքարում։ Հատկանշական է, որ ինքը՝ Մբապեն, ժպիտը դեմքին լսել է երկրպագուների այս վանկարկումները, փոխանցում է Marca-ն: