Բենզեման իր կարիերայում առաջին անգամ դարձավ Լա Լիգայի մրցաշրջանի լավագույն ռմբարկու

Իսպանիայում ավարտվեց Լա Լիգայի հերթական մրցաշրջանը։ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դարձել է մրցաշրջանի լավագույն ռմբարկու։

Հարձակվողը 32 խաղում դարձել է 27 գոլի հեղինակ։ «Սելտայի» առաջատար Յագո Ասպասը 18 գոլով զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը 17-ական գոլով եզրափակում են Բենզեմայի թիմակից բրազիլացի Վինիսիուս Ժունիորը և «Էսպանյոլի» խաղացող Ռաուլ դե Տոմասը։

Բենզեման իր կարիերայում առաջին անգամ դարձավ Լա Լիգայի մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Հարձակվողը «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից։

Մադրիդի «Ռեալը» դարձավ չեմպիոն։ Չեմպիոնների հետ միասին Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերեցին «Բարսելոնան», Մադրիդի «Ատլետիկոն» և «Սևիլիան»։