Ռեալը կենտրոնացել է Լիվերպուլի 2 աստղի վրա

Մադրիդի «Ռեալը» ակտիվորեն նոր խաղացող է փնտրում հարձակման գծում, Կիլիան Մբապեի տրանսֆերի խափանումից հետո։ Ինչպես հայտնում է Football Espana-ն, Աարքայական ակումբը մտադիր է ձեռք բերել «Լիվերպուլի» աստղերից մեկին։

«Սերուցքայինների» հետաքրքրությունների շրջանակում են Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձած եգիպտոսցի Մոհամեդ Սալահը և սենեգալցի Սադիո Մանեն։ Մադրիդի «Ռեալը» կփորձի բանակցել մերսիսայդցիների հետ նշված խաղացողներից մեկի ամառային տրանսֆերի շուրջ։

Սալահի արժեքը գնահատվում է 100 մլն եվրո, Մանեինը՝ 80 մլն։ Երկու ֆուտբոլիստներն էլ ընդամենը մեկ տարի ունեն մերսիսայդցիների հետ պայմանագրի ավարտին: