ՊՍԺ-ն իր աստղերից մեկին կհանի տրանսֆերի

ՊՍԺ-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել հարձակվող Նեյմարին: Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 30-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը տրանսֆերի կհանվի Քաթարի ներկայացուցիչների «ուղղակի հրահանգով»։ Նաև Նեյմարի հնարավոր հեռանալը կապված է հարձակվող Կիլիան Մբապեի հետ նոր բազմամիլիոնանոց պայմանագրի ստորագրման հետ։

Սակայն Նեյմարի վաճառքը ՊՍԺ-ի համար դժվար կլինի։ Ըստ լուրերի (մինչ Մբապեի նոր պայմանագիրը) Նեյմարը թիմի երկրորդ ամենաբարձր վարձատրվող խաղացողն էր Լիոնել Մեսսիից հետո։ Նա շաբաթական վաստակում է մոտ 580 հազար եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում դարձել է 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: