Լիվերպուլի առանցքային խաղացողներից մեկը կարող է բաց թողնել ՉԼ-ի եզրափակիչը

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ռիսկի է դիմում չմասնակցել մայիսի 28-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչին։

Կիսապաշտպանը փոխարինվել է ԱՊԼ-ի 38-րդ տուրի «Վուլվերհեմթոնի» հետ հանդիպման առաջին խաղակեսից հետո՝ ազդրի վնասվածքի պատճառով:

«Կարծում եմ, որ նա բաց կթողնի եզրափակիչը, բայց ես վստահ չեմ: Նա կաղում է, դա լավագույն նշանը չէ»,- ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերն է փոխանցում Metro-ն։