Էվերտոնն այս մրցաշրջանում վաստակած «կամային» միավորների քանակով միայն մեկ թիմի է զիջում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի հետաձգված խաղում «Էվերտոնը» կամային հաղթանակ տարավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ 3:2 հաշվով՝ առաջին խաղակեսից հետո պարտվելով 0:2 հաշվով:

Արդյունքում Ֆրենկ Լեմպարդի թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում արդեն վաստակել է 15 միավոր այն հանդիպումներում, որոնցում պարտվել է խաղի ընթացքում։ Ըստ այդ ցուցանիշի՝ «Էվերտոնըն» այս մրցաշրջանում զիջում է միայն մերսիսադյան մյուս թիմին՝ «Լիվերպուլին», որը նման պայմաններում վաստակել է 17 միավոր։

Նաև այս հաղթանակը թույլ տվեց «Էվերտոնին» պահպանել իր տեղը անգլիական ֆուտբոլի բարձրագույն լիգայում: