Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբից Գարեթ Բեյլի մոտալուտ հեռանալու մասին:
«Բեյլը մարզվում է, բայց դեռ հարյուր տոկոսով պատրաստ չէ: Տեսնենք՝ կլինի հայտացուցակում, թե ոչ։ Վաղը ես պետք է երկու խաղացողի թողնեմ տրիբունայում։ Նա կարող է լինել պահեստայինների նստարանին, կարղ է նաև չլինել:
Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է։ Բեյլը Մադրիդի «Ռեալի» պատմության մի մասն է, նա կմնա դրանում։ Գարեթը ակումբի համար կարևոր էր Չեմպիոնների լիգայի և գավաթի եզրափակիչներում: Պետք է դա խոստովանել»,- ասել է Արքայական ակումբի մարզիչը Marca-ին։
Բեյլը «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից։ Մադրիդյան ակումբի հետ նա 15 տիտղոս է նվաճել։