Ֆաբինիո. Դա ցույց է տալիս, որ նրանք իսկապես ինչ-որ յուրահատուկ բան ունեն այս մրցաշարում

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինիոն խոսել է Մադրիդի «Ռեալի» Չեմպիոնների լիգայի քամբեքների մասին:

-Դուք կհանդիպեք «Ռեալի» հետ [եզրափակչում]: Հետևե՞լ եք նրանց հանդիպումներին և քամբեքներին:

-Այո, հետևել եմ հատկապես վերջին երեք հանդիպումներին։ Նրանք կարծես թե նույն օրը չէին խաղում, ինչ մենք, և ես կարողանում էի դիտել իրենց խաղերը:

Սա թիմ է, որը սովոր է խաղալ Չեմպիոնների լիգայում։ Երբ նրանք ասում են, որ իրենք յուրահատուկ բան ունեն Չեմպիոնների լիգայում, դա [նրանց քամբեքները] ցույց են տալիս, որ ճիշտ է: Նրանք նույն կերպ են հաղթել իրենց վերջին երեք հանդիպումներում՝ շատ կարճ ժամանակում խփելով երկու կամ ավելի գոլ:

Մադրիդցիներն արժանի էին եզրափակիչ դուրս գալուն, նրանք շատ լավ տարի անցկացրեցին։ Տեսնենք, թե ինչ կլինի ամսի 28-ին, հուսանք, որ կհաղթենք»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում AS-ը։