Ռիբերին պատմել է, թե ինչպես է հորդորել 16-ամյա Ալաբային չմտածել հարստության մասին

«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին պատմել է, թե ինչպես է «դաստիարակել» Դավիդ Ալաբային, երբ նա նոր էր սկսել ֆուտբոլային կարիերան:

Ավստրիացին և ֆրանսիացին երկար տարիներ միասին խաղացել են Մյունխենի «Բավարիայում»:

«Ես հանդիպեցի Ալաբային, երբ նա 16 տարեկան էր: Այժմ նա համաշխարհային մակարդակի խաղացող է»,- ասել է Ռիբերին DAZN-ին տված հարցազրույցում:

«Երբ նա ինձ տեսավ լավ մեքենայով և թանկարժեք ժամացույցներով, ես ասացի նրան. «Մի մտածիր մեքենաների և ժամացույցների մասին, աշխատիր քեզ վրա և պատրաստ եղիր զոհաբերությունների, այդ դեպքում կունենաս մեքենաներ, ժամացույցներ և մնացած ամեն ինչ»,- հիշել է 39-ամյա ֆրանսիացին, որն այժմ խաղում է «Սալերնիտանայում»: