Այլ մրցավարի և VAR-ի դեպքում մենք չէինք պարտվի 1:6 հաշվով. Վերատի

ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Մարկո Վերատին խոսել է 2017 թվականին «Բարսելոնայից» կրած պարտության մասին:

ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հաղթել էր կատալոնացիներին (4:0), սակայն պատասխան խաղում կրած պարտության պատճառով (1:6) դուրս մնաց մրցաշարից:

«Ամենամեծ անարդարությունը, որ կրեց ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայում։ Դա «Բարսելոնայի» քամբեքն էր:

Այլ մրցավարի և VAR-ի դեպքում մենք երբեք չէինք պարտվի 1:6 հաշվով: Դա ամենամեծ անարդարությունն է, որին մենք հանդիպել ենք, դա շատ ծանր էր»,- ասել է իտալացի կիսապաշտպանը Le Parisien-ին տված հարցազրույցում:

Այդ հանդիպման գլխավոր մրցավարն էր Դենիզ Այտեկինը։