Մոդրիչը կստանա մրցանակ, որը նրանից առաջ տրվել է միայն 27 ֆուտբոլիստի

Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը Լուկա Մոդրիչին կհանձնի Leyenda մրցանակը։ Այսպիսով, հրատարակչությունը պարգևատրում է մարզիկներին իրենց վաստակի և ակնառու կարիերայի համար:

«Այս մրցանակով Marca-ն ցանկանում է նշել Լուկա Մոդրիչի փայլուն կարիերան: Անկասկած նա Մադրիդի «Ռեալի» ճարտարապետներից մեկն է, որի օգնությամբ ակումբն անցնում է իր պատմության ամենահաջող փուլերից մեկը»,- ​​ասվում է իսպանական մեդիայի կայքում։

Marca Leyenda մրցանակը շնորհվում է 1997 թվականից: Այն շնորհվել է 27 ֆուտբոլիստի, այդ թվում՝ Պելեին, Դիեգո Մարադոնային, Զինեդին Զիդանին, Յոհան Կրոյֆին, Լեո Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին։ Մյուս մարզաձևերի ներկայացուցիչներն են՝ Մայքլ Ջորդանը, Մուհամեդ Ալին, Ուսեյն Բոլտը, Ռաֆա Նադալը, Միխայել Շումախերը։