Ռեալը և Բարսելոնան կհանդիպեն Լաս Վեգասում

Կատալոնական «Բարսելոնան» նախամրցաշրջանային շրջագայություն կկատարի ԱՄՆ-ում:

Իսպանացի լրագրող Հելենա Կոնդիսը հայտնում է, որ «բլաուգրանան» Լաս Վեգասում ընկերական հանդիպում կանցկացնի Մադրիդի «Ռեալի» հետ։ Խաղից ստացված եկամուտը կբաժանվի թիմերի միջև։

Բացի այդ, մինչմրցաշրջանային ուղևորությւան ընթացքում «Բարսելոնան» կխաղա Մայամիում` «Ինտեր Մայամիի», Լոս Անջելեսում` «Յուվենտուսի» և Նյու Յորքում` «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետ: