Լեբրոն Ջեյմսը նշել է մինչև 25 տարեկան լավագույն բասկետբոլիստին

«Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը անվանել է NBA-ի մինչև 25 տարեկան իր նախընտրելի բասկետբոլիստին։

«Լուկա. Նա իմ սիրելի խաղացողն է»,- գրել է Լեբրոնը իր սոցցանցում։

23-ամյա Լուկա Դոնչիչը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է կանոնավոր առաջնության 65 խաղի՝ միջինը վաստակելով 28.4 միավոր, 9.1 անդրադարձ և 8.7 արդյունավետ փոխանցում։ Փլեյ-օֆֆում նրա ցուցանիշները դեռևս այսպիսին են` 31.5 միավոր, 10.1 անդրադարձ և 6.6 արդյունավետ փոխանցում։

Դոնչիչը «Դալասի» հետ դուրս եկավ Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ: Կիսաեզրափակիչում «Դալասը» յոթ խաղից բաղկացած սերիայում հաղթեց «Ֆինիքս Սանսին»։ Եզրափակչում Դոնչիչը և ընկերները կմրցեն «Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» դեմ: