Այն, որ Ռեալը ՉԼ-ի եզրափակչում է, ապացուցում է ՈւԵՖԱ-ի մրցաշարերի մաքրությունը

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Մադրիդի «Ռեալի» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու մասին:

Մադրիդյան ակումբը շարունակում է մնալ Եվրոպայի Սուպերլիգայի երեք մասնակիցներից մեկը՝ «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» հետ միասին։

«Իհարկե, ես ոչ մի խնդիր չունեմ «Ռեալի» հետ: Այս պահին ես կապի մեջ չեմ ակումբի ղեկավարության հետ։ Այնուամենայնիվ, «Ռեալի» հայտնվելը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում վկայում է ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի մաքրության մասին: Եթե ​​այդպես չլիներ, ապա Մադրիդի «Ռեալը» չէր լինի եզրափակիչում, իսկ «Բարսելոնան» դուրս չէր գա կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Ես դրան պրոֆեսիոնալ եմ նայում, լավ նյարդեր ունեմ։ Կգա ժամանակ, երբ ամեն ինչ պարզ կդառնա, բայց դա հաստատ չի լինի խաղադաշտում»,- փոխանցում է Չեֆերինի խոսքերը 24ur.com-ը։