Մեսսին ՊՍԺ-ում մեկ մարդ է, իսկ ազգային հավաքականում` բոլորովին այլ. Տևես

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կառլոս Տևեսը խոսել է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի կազմում Լիոնել Մեսսիի խաղի տարբերության մասին։

«Նա մեկ մարդ է, երբ ՊՍԺ-ում է, և բոլորովին այլ մարդ, երբ գալիս է ազգային հավաքկան: Չեմ կարող ասել, թե ինչումն է կայանում խնդիրը:

Միայն կարող եմ նկատել, որ Լեոն ավելի քիչ է երջանիկ ակումբում, քան հավաքականում»,- Տևեսի խոսքերն է մեջբերում El Nueve-ն:

Այս մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում Մեսսին 33 խաղում դարձել է11 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: