Քո գավաթների պահարանը լցված է, չհոգնես դրանից. Միլներ

Ջեյմս Միլները խոսել է Անգլիայի գավաթը նվաճելուց հետո առաջացած էմոցիաների մասին:

«Դուք տեսնում եք, որ բոլորն ապրում են նույնը, ինչ դուք ինքներդ՝ թեթևացում, ուրախություն, մնացած ամեն ինչ: Սա խաղացողների հատուկ խումբ է և մարդկանց հատուկ խումբ, որոնց հետ խաղից հետո հանդերձարանում կարելի էկիսվել զգացմունքներով:

Ես ասացի Տրենտին [Ալեքսանդր-Առնոլդին], որ նրա պահարանը լի է գավաթներով, բայց նա չպետք է հոգնի: Ասացի, որ հիանալի խաղացող է, բայց իր բախտը բերել է, որ խաղում է այսպիսի լավ թիմում:

Տրենտն արժանի է դրան, քանի որ լավ խաղացող է, բայց երբեք չես իմանա, թե երբ ինչ-որ բան կփոխվի: Այսպիսով, պետք է վայելել այդ պահերը, քանի դեռ դրանք կան»,- «Լիվերպուլի» կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում The Guardian-ը: