Նկունկուն ֆրանսիացի 2-րդ ֆուտբոլիստն է, որը դառնում է Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող

«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն ճանաչվել է Բունդեսլիգայի տարվա լավագույն խաղացող։ Նախկինում ֆրանսիացի ֆուտբոլիստներից նման նվաճման էր կարողացել հասնել միայն Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Ֆրանկ Ռիբերին՝ 2008 թվականին։

Նկունկուն ֆուտբոլիստն այս մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել բոլոր 34 խաղերում՝ դառնալով 20 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա խաղն օգնեց «ՌԲ Լայպցիգին» հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:

24-ամյա ֆուտբոլիստի և «ՌԲ Լայպցիգի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին: Վերջինիս շուկայական արժեքը Transfermarkt-ը գնահատում է 65 միլիոն եվրո: