Բավարիան և Լիվերպուլն աստղային փոխանակում կարող են կատարել

Մյունխենի «Բավարիայի» և «Լիվերպուլի»միջև կարող է աստղային գործարք կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ակումբները պլանավորում են փոխանակվել հարձակվողներով:

Ինչպես հաղորդում է Sky Germany-ն, գերմանական գրանդի շարքերը կարող է համալրել սենեգալցի Սադիո Մանեն, իսկ հակառակ ուղղությամբ կգնա Սերժ Գնաբրին։ Հարկ է նշել, որ երկու խաղացողներին էլ մնացել է մեկ տարի գործող պայմանագրի ավարտին։

30-ամյա Մանեն «Լիվերպուլի» գույները պաշտպանում է 2016 թվականի հուլիսից։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։

26-ամյա Գնաբրին «Բավարիայում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Ըստ Transfermarkt-ի, գերմանացու արժեքը կազմում է 70 մլն եվրո: