Կլոպը հայտնել է, թե արդյոք Սալահն ու Վան Դեյկը կխաղան Չեմպիոնների լիգայի եզրափակչում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Մոհամեդ Սալահն ու Վիրջիլ վան Դեյկը կխաղա՞ն «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչում։

«Չեմ կասկածում, որ Սալահն ու Վան Դեյկը կլինեն Փարիզի եզրափակիչում։ Այսպիսով, նպատակը կլինի այն, որ երկուսն էլ կարողանան վերադառնալ թիմ հանգստյան օրերին: Չգիտեմ՝ նրանք դուրս կգան առաջին րոպեներից, թե հանդիպման ընթացքում։ Դա կերևա խաղի օրը: Բայց ես չեմ կասկածում, որ նրանք կխաղան եզրափակչում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մայիսի 14-ին Սալահը վնասվածք էր ստացել Անգլիայի գավաթի եզրափակչում։ «Չելսիի» դեմ խաղում Սալահն առաջին խաղակեսում ստիպված է եղել լքել խաղադաշտը։ Վան Դեյկն իր հերթին փոխարինվել էր 90-րդ րոպեին։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Լիվերպուլ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա մայիսի 28-ին։