Կլոպ. Լիվերպուլը բացահայտ ֆավորիտ չի համարվում ՉԼ-ի եզրափակչում

Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ»-«Ռեալ» եզրափակչի մասին:

«Եթե մենք մրցաշրջանն անցկացնում ենք այնպես, ինչպես դա անում ենք, հաղթում ենք լիգայի գավաթը և մինչև վերջ պայքարում ենք տիտղոսի համար, ապա կարծում եմ, որ դա լավ մրցաշրջան է: Անգլիայի գավաթը կարևորագույն մրցաշար է։ Դա հիանալի զգացողություն է: Հաղթելը հանում է ճնշումը և ավելի հաճելի է դարձնում իրավիճակը:

Հիանալի կլիներ, եթե մի քանի շաբաթից հաղթեինք Չեմպիոնների լիգան։ Բայց մենք խաղալու ենք այն թիմի դեմ, որն այս մոլորակի վրա Չեմպիոնների լիգայում ամենաշատ փորձն ունի։

«Լիվերպուլը» ակնհայտ ֆավորիտ չէ: Ցանկացած թիմ կարող է հաղթել, և նույնիսկ փոքր առավելությունը մեր օգտին կլինի։ Նրանք արդեն նվաճել են առաջնությունը չեմպիոնի տիտղոսը։ Մեզ անհավանական խաղ է սպասվում»,- ասել է «Լիվերպուլի» BBC-ին:

«Լիվերպուլի» և «Ռեալի» միջև եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին: