Կարող էինք ձեռք բերել Հոլանդին 70.000 եվրոյի դիմաց, բայց մտածեցինք, որ նա կդադարի գոլ խփել. Քինգ

Բրայան Քինգը, ով անգլիական «Էվերտոնի» սկաուտ է և սկանդինավյան տարածաշրջանում երիտասարդ խաղացողներ է փնտրում, ասել է, որ ակումբը կարող էր նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիր կնքել 15 տարեկանում։

«Մենք հետևեցինք նրան 15 տարեկանում և կարող էինք ձեռք բերել նրան 70.000 եվրո փոխհատուցումով: Բայց քանի որ նա այնքան երիտասարդ էր և այնքան հսկա, մենք մտածեցինք, որ երբ նա մեծանա, մյուս խաղացողները նույնպես կդառնան ավելի խոշոր ու Էրլինգը կկորցնի իր արդյունավետությունը: .

Բայց դա տեղի չունեցավ։ Նա պարզապես դարձավ էլ ավելի ուժեղ, նույնիսկ ավելի արագ և նույնիսկ ավելի լավը», – մեջբերում է Քինգի խոսքերը Marca-ն՝ հղում անելով The Times-ին:

Հիշեցնենք, որ նորվեգացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի» կտեղափոխվի 2022 թվականի հուլիսի 1-ին Դորտմունդի Բորուսիայից»: