«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն։ Խորվաթ ֆուտբոլիստը գործնականում համաձայնեցրել է լոնդոնցիների հետ պայմանագիրը։
Այս մասին հայտնում է Sport Mediaset-ը։
Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է առաջիկա ամառ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով։ Եթե դա տեղի չունենա, ապա Պերիշիչը «Չելսին» կտեղափոխվի անվճար։
Ավելի վաղ Իվան Պերիշիչը քննադատել էր ներաձուրիների ղեկավարությանը, որը չի շտապում երկարաձգել պայմանագիրը։ Նա խնդրում է երկու տարվա պայմանագիր և 6 միլիոն եվրո, իսկ կիսապաշտպանին առաջարկում են 4,5 միլիոն եվրո։