Չեսլին հետաքրքրված է ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը կարող է տեղափոխվել «Չելսի»։ Այդ մասին գրում է Sky Sports-ը։

Նշվում է, որ «կապույտները» իրական հետաքրքրություն են ցուցաբերում Մագուայրի նկատմամբ:

Ինչպես հայտնի է, «Չելսին» շուտով կլքեն Անտոնիո Ռուդիգերն ու Անդրեաս Քրիստենսենը։ Լոնդոնյան թիմին պաշտպանության գծում հրատապ համալրում է պետք:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մագուայրն ամենևին էլ չի մտնում Էրիկ տեն Հագի ծրագրերում, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կդառնա «Յունայթեդի» գլխավոր մարզիչը։