Նա հիանալի աշխատանք է կատարել Այաքսում․ Ռոնալդուն՝ Տեն Հագի մասին

Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Էրիկ Տեն Հագի նշանակումը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Հոլանդացին այս մրցաշրջանի ավարտից հետո կստանձնի անգլիական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։

«Այն, ինչ ես գիտեմ նրա մասին, այն է, որ նա հիանալի աշխատանք է կատարել «Այաքսում», նա փորձառու մարզիչ է: Բայց նրանից ժամանակ կպահանջվի։ Նա պետք է կատարի անհրաժեշտ փոփոխությունները։ Իհարկե, հուսով եմ, որ մեզ դա կհաջողվի։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում։

Մենք ուրախ ենք և անհամբեր սպասում ենք նրան։ Ոչ միայն խաղացողները, այլև երկրպագուները։ Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք տիտղոսներ կնվաճենք»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը ակումբի մամուլի ծառայությանը: