«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ակնարկել է, որ կցանկանար խաղալ 8 համարի մարզաշապիկով, գրում է Diario Sport-ը:
Պեդրին իր կայքի համար ընտրել է «pedrigonzalez8.es» դոմենը, ինչպես նաև օգտագործել է ութ թիվը որպես իր տարբերանշանի մաս։ Գրաֆիկը նրա անվան սկզբնական տառն է՝ «P»՝ խառնված 8 թվի հետ։
Այժմ ակումբում այս համարը կրում է Դանի Ալվեսը։ 39-ամյա պաշտպանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է այն զիջել երիտասարդ տաղանդին։ Նախկինում այս համարով «Բարսելոնայում» հանդես են եկել Անդրես Ինիեստան և Խրիստո Ստոիչկովը։
Այս մրցաշրջանում Պեդրին Լա Լիգայում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։