Goal.com-ի լրագրողները կիսվել են նորվեգացի Էրլինգ Հոլանդի՝ Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Սիթի» հավանական տեղափոխության վերաբերյալ իրենց տվյալներով։
Ավելի վաղ ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն հայտնել էր, որ գործարքը մոտ է ավարտին։
Նույն կարծիքին են նաև Goal-ի ներկայացուցիչները։ Ըստ նրանց՝ անգլիական թոփ ակումբը գտնվում է 21-ամյա ռմբարկուի տրանսֆերի շուրջ վերջնական բանակցությունների փուլում։
Էրլինգի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 150 միլիոն եվրո, իսկ «մեղուների» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:
Այս մրցաշրջանում Հոլանդը Բունդեսլիգայի 22 խաղում դարձել է 21 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: