«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է փոխանակել իր երկու խաղացողին «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ, հայտնում է Fichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները կարող են բաժանվել հարձակվող Մարկուս Ռեշֆորդից և պաշտպան Ալեքս Տելեսից։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին անգլիական ակումբը կգլխավորի հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագը։ Հենց նրա գլխավորությամբ Դե Յոնգը փայլեց 2018/2019 մրցաշրջանում, որից հետո գնվեց «Բարսելոնայի» կողմից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները մտադիր չեն բաժանվել իրենց խաղացողից։