Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարիերան կավարտի Արքայական ակումբում։
«Լուկան կարիերան կավարտի այստեղ՝ «Ռեալում», թեև չգիտեմ, թե դա երբ կլինի: Մոդրիչն ու ակումբը կորոշեն։ Լուկային կհամեմատեի Պաոլո Մալդինիի հետ. չեմ կարծում, որ նա խնդիրներ կունենա նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքում»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի օգոստոսից։ 2021/22 մրցաշրջանում նա 37 խաղում դարձել է 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
36-ամյա խորվաթի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի վերջը։