Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղից հետո հեգնել է Լիոնել Մեսսիին։ Ակումբի պաշտոնական էջում հայտնվել է գրառում` նվիրված թիմի հարձակվող Ֆիլիպ Կոստիչին:
«Կամպ Նոուի երբևէ տեսած լավագույն 10 համարը»:
Մեսսին «Բարսելոնայում» հանես էր գալիս 10 համարի մարզաշապիկով:
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով։Երկրորդում գերմանական ակումբը հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
Այս խաղում երկու գոլ հեղինակեց Ֆիլիպ Կոստիչը։