Տիբո Կուրտուան խոսել է այն մասին, թե ինչպես է վերաբերվում այն խոսակցությանը, որ մրցավարներն օգնում են Մադրիդի «Ռեալին».
Մադրիդյան ակումբը Լա Լիգայի 30-րդ տուրում Կարիմ Բենզեմայի 11 մետրանոցից երկու գոլի շնորհիվ հաղթեց «Սելտային» (2:1): Մադրիդցիների ևս մեկ 11 մետրանոց հարձակվողը չի իրացրել.
«Մենք լավ մրցաշրջան ենք անցկացնում, և մրցավարական որոշումները միշտ կասկածի տեղիք են տալիս:
Երբ մեր դարպասին «Վալենսիայի» հետ խաղում երեք 11 մետրանոց նշանակվեց, ոչ ոք ոչինչ չասաց: Սա ֆուտբոլ է»,- ասել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահը։
2020 թվականի նոյեմբերին «Ռեալն» Իսպանիայի առաջնությունում պարտվեց «Վալենսիային» (1:4) հաշվով: Կուրտուան 4 գոլերից 3-ը բաց թողեց 11 մետրանոց նշանակետից: