Ավելի վաղ Գոնսալո Իգուաինի հայրը հայտարարություն էր արել, որը շատերն ընկալեցին որպես նրա կարիերան ավարտելու մասին հայտարարություն։
Ֆուտբոլիստը շտապել է հերքել այս տեղեկությունը։ Գոնսալոյի խոսքով՝ ինքը կշարունակի իր կարիերան։
«Ես չեմ պատրաստվում հեռանալ ֆուտբոլից։ Հայրս ինձ սխալ էր հասկացել»,- Իգուաինի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան։
Այժմ ֆուտբոլիստը հանդես է գալիս «Ինտեր Մայամիում»: Իգուաինը պայմանագիր ունի Դևիդ Բեքհեմի ակումբի հետ մինչև օրացուցային տարվա ավարտը։