«Լորյանի»-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Պելիսիեի կարծիքով Կիլիան Մբապեն այս պահին աշխարհի լավագույն խաղացողն է:
ՊՍԺ-«Լորիեն» խաղում, որն ավարտվեց փարիզցիների հաղթանակով` 5:1, 23-ամյա ֆուտբոլիստը դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
«Երբ գործ ունես նման խաղացողի հետ, դա միշտ էլ դժվար է: Նրան փակելը, նրան հետևելը։
Կարծում եմ՝ քչերն են երբևէ տեսել նման ուժեղ խաղացողների։ Այս պահին Կիլիանը լավագույնն է աշխարհում։ Հիանալի է, որ նա խաղում է Փարիզում և ֆրանսիացի է, բայց երբ մենք դառնում ենք մրցակիցներ, չպետք է ուրախանանք դրա համար», Պելիսիեի խոսքերն է փոխանցում Goal։
Այս մրցաշրջանում` Լիգա1-ում, Մբապեն 27 խաղում դարձել է17 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: