Ադրիեն Ռաբյոն դժգոհ է մնացել Ինտերի հետ հանդիպման մրցավարությունից, հայտնում է Sport Mediaset-ը:
Խաղում միակ գոլը խփվեց առաջին խաղակեսի վերջնամասում՝ 11 մետրանոցից։ Միաժամանակ «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հետ մղեց Հաքան Չալհանողլուի առաջին հարվածը, սակայն մրցավար Մասիմիլիանո Իրատին համարեց, որ 11 մետրանոցը պետք է նորից կրկնել։
«Դժվար է խաղալ 11-ը 12-ի դեմ: Հուսով եմ, որ հաջորդ հանդիպումներում մրցավարությունն ավելի լավ կլինի: Կարևոր է ասել, թե երբ է մրցավարը սխալվում, իսկ այսօր դրանք չափազանց շատ էին»,- ասել է Յուվեի կիսապաշտպանը։
Հավելենք, որ այս պարտությունը «Ծեր սինյորային» բավականին հետ գցեց Սկուդետոյի համար պայքարում: