Բրիտանական Mirror-ը գրել է Էրիկ տեն Հաագի՝ «Այաքսի» խաղացողներ Անտոնիին և Յուրիեն Տիմբերին «Մանչեսթեր Յունայթեդ» հրավիրելու ցանկության մասին։
Հիշեցնենք, որ մասնագետը «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդն է։
Անտոնին այս մրցաշրջանում դարձել է 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ և կարող է ուժեղացնել մանկունիանցիների հարձակման գիծը: Իսկ Տիմբերը պետք է լուծի թիմի խնդիրները պաշտպանությունում։
20-ամյա պաշտպանը Նիդեռլանդների հավաքականում խաղալու փորձ ունի և, ամենայն հավանականությամբ, կխաղա նաև գալիք Աշխարհի առաջնությունում: